Հուլիսի 28-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Երևանում առաջին անգամ հանդես կգա «Կամար» դաշնամուրային դուետը` Կամիլա Երկանյան և Արմինե Աբաջյան կազմով (Լիբանան):
Համերգային ծրագրում ընդգրկված են Վ. Մոցարտի, Ֆ. Շուբերտի, Ի. Ստրավինսկու , Ալ. Հարությունյանի, Էդ. Միրզոյանի և Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները: